Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցի

Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցի
03.02.2018 | 11:33

ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցի։ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամլո դիվանից հայտնում են, որ թեմի առաջնորդ Տ․Եզրաս արք․ Ներսիսյանի առաջնորդությամբ դեսպանը եղել է Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում, մոմ վառել և ծանոթացել համալիրի կառուցման պատմությանը։

«Մոսկվայի Մայր տաճարն իմ տեսած բոլոր հայկական եկեղեցիների մեջ առանձնանում է իր ընդգծված հայկականությամբ և կոթողայնությամբ»,- ասել է Արմեն Սարգսյանը։ Թեմակալ առաջնորդը ներկայացրել է թեմի գործունեությունը հոգևոր, կրթական, սոցիալական ոլորտում։ Սրբազան հայրը տեղեկացրել է, որ թեմը 2017-ին մեծ շուքով տոնեց հիմնադրման 300-ամյակը և այսօր էլ հավատարիմ ծառայելով Աստծուն՝ պահպանում են նախնյաց ժառանգությունը։ «Մեր բարեպաշտ զավակների հոգևոր կյանքի զորացման համար թեմի տարբեր համայքներում գործում է 41 եկեղեցի, կառուցվում՝ 14-ը, նորոգվում են հնամենի աղոթատները, տեղադրվում են խաչքարեր»,- ասել Եզրաս սրբազանը։


Արմեն Սարգսյանը բարձր գնահատելով թեմի գործունեությունը՝ նշել է, որ հատկապես հայրենիքից դուրս Հայ եկեղեցին պատմական մեծ դեր ունի հայի ինքնության պահպանման գործում։ Դեսպանը խոսել է հայ ժողովրդի հոգևոր կյանքի և մշակույթի զարգացման գործում Հայ եկեղեցու բացառիկ առաքելության մասին։

Դիտվել է՝ 3619

Մեկնաբանություններ